https://arm.sputniknews.ru/20260708/vrastani-patvirakutjuny-i-nshan-bvoghvoqi-lqel-e-eahk-khv-nisty-104365815.html
Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը
Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը
Sputnik Արմենիա
Համապատասխան հայտարարությունը քվեարկությունից առաջ արել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն: 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T15:51+0400
2026-07-08T15:51+0400
2026-07-08T15:51+0400
վրաստանի հանրապետություն
եահկ
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/12/08/120886_0:160:3077:1890_1920x0_80_0_0_34a03a1effff6a2081f548bb32949a7a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հաագայի հռչակագրի քվեարկությանը՝ հայտարարելով, որ փաստաթղթի առանձին դրույթներ աղավաղում են երկրում տիրող քաղաքական իրավիճակը և հակասում են ազգային շահերին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։Համապատասխան հայտարարությունը քվեարկությունից առաջ արել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:«Քանի որ հռչակագրի վերանայված տարբերակի առանձին մասեր միտումնավոր աղավաղում են Վրաստանում առկա քաղաքական իրականությունը, կոպիտ կերպով սխալ են ներկայացնում ու կեղծում են փաստերը, լիովին անտեսում են պետական ինստիտուտների վրա բռնի հարձակումները… մեր պատվիրակությունը ի նշան բողոքի չի մասնակցի քվեարկության գործընթացին»,– հայտարարել է Սամխարաձեն։ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնսը, մեկնաբանելով վրացական կողմի հայտարարությունը, նշել է, որ նիստերը բոյկոտելը չի նպաստում տարաձայնությունների կարգավորմանը։Խայտառակություն է. վրացի պատգամավորն արձագանքել է ամերիկացի կոնգրեսականի հայտարարությանը
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/12/08/120886_172:0:2903:2048_1920x0_80_0_0_e17362005378983c0dbba7e8c361d1ae.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, եահկ, նիստ
վրաստանի հանրապետություն, եահկ, նիստ
Բաժանորդագրվել
Համապատասխան հայտարարությունը քվեարկությունից առաջ արել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հաագայի հռչակագրի քվեարկությանը՝ հայտարարելով, որ փաստաթղթի առանձին դրույթներ աղավաղում են երկրում տիրող քաղաքական իրավիճակը և հակասում են ազգային շահերին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։
«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հաագայի հռչակագիրը, որը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ներառում։ Վրացական պատվիրակությունը ի նշան բողոքի հրաժարվել է մասնակցել քվեարկությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Համապատասխան հայտարարությունը քվեարկությունից առաջ արել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:
«Քանի որ հռչակագրի վերանայված տարբերակի առանձին մասեր միտումնավոր աղավաղում են Վրաստանում առկա քաղաքական իրականությունը, կոպիտ կերպով սխալ են ներկայացնում ու կեղծում են փաստերը, լիովին անտեսում են պետական ինստիտուտների վրա բռնի հարձակումները… մեր պատվիրակությունը ի նշան բողոքի չի մասնակցի քվեարկության գործընթացին»,– հայտարարել է Սամխարաձեն։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնսը, մեկնաբանելով վրացական կողմի հայտարարությունը, նշել է, որ նիստերը բոյկոտելը չի նպաստում տարաձայնությունների կարգավորմանը։