Մենք չենք կարող ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, պատրաստ ենք վերանորոգել սարքավորումները. Բուլղարիայի վարչապետ

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւը հայտարարել է, որ իր երկիրը սպառել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու իր հնարավորությունները, բայց կարող է օգնել սարքավորումների վերանորոգման հարցում։

Նա այս հայտարարությունն արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։

«Մենք սպառել ենք ռազմական աջակցություն ցուցաբերելու մեր հնարավորությունները, նկատի ունեմ զենք և զինամթերք բուլղարական ռազմական պահեստներից», – հայտարարել է Ռադեւը լրագրողների հետ զրույցում։

«Մենք տրամադրել ենք 13 փաթեթ և այլևս ոչինչ չունենք Ուկրաինային մատակարարելու։ Այն, ինչ մենք կարող ենք տրամադրել, տեխնիկական ռազմական աջակցություն է։ Մենք կարող ենք վերանորոգել Բուլղարիայում տեղակայված ռազմական տեխնիկան։ Սա մեր աջակցությունն է», – հավելել է վարչապետը։

Leave a comment