ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների

https://arm.sputniknews.ru/20260708/ihpk-n-harvatsner-e-hascrel-bahrejni-ev-quvejti-tirakhnerin-i-pataskhan-amn-hardzakumneri-104345645.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Так выглядит сейчас ситуация у Ормузского пролива на фоне ударов США

Sputnik Արմենիա

Так выглядит сейчас ситуация у Ормузского пролива на фоне ударов США

2026-07-08T09:05+0400

true

PT0M04S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104345472_0:9:640:489_1920x0_80_0_0_bbec912804b9086185a3fc7b7382f173.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի գործողությունները որակել է փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Իրանի զինված ուժերը հարձակվել են Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որին հղում է անում Fars լրատվական գործակալությունը։

«Ագրեսիային ի պատասխան ԻՀՊԿ-ի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը համատեղ գործողության շրջանակներում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարձակվել են Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մաս կազմող Սալման նավահանգստում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող 85 կարևոր ամերիկյան ռազմական օբյեկտների վրա և խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարք», – հայտարարել է ԻՀՊԿ-ն։

Գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի ենթադրյալ հարձակումների: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ ավելի քան 80 թիրախներ հարձակման են ենթարկվել՝ Թեհրանին նեղուցում նավագնացությանը միջամտելու հնարավորությունից զրկելու փորձի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, այս հարվածները նախորդներից ավելի լայնածավալ էին։

Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբը խոստացել է վճռական պատասխան տալ ԱՄՆ հարձակումներին։ Դրանից հետո Քուվեյթում և Բահրեյնում հնչել են օդային հարձակման ազդանշաններ, իսկ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ հետ է մղում հարվածները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։

«Wall Street Journal»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Վաշինգտոնը, չնայած հարձակումներին, հույս ունի շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի գործողությունները որակել է հունիսի 18–ին ընդունված փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտում։

Մեկ օր առաջ Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ կատարյան Al Rakayyat լցանավը, որը փորձում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ անցնել Հորմուզի նեղուցով Օմանի երթուղով, բազմաթիվ նախազգուշացումներից հետո թիրախ է դարձել: Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակի (UKMTO) տվյալներով՝ արկը հարվածել է լցանավի ձախ կողմին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել:

Leave a comment