ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ թիրախում եղել են ռազմական օբյեկտները


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը պատասխան հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումներից հետո։


 


«ԱՄՆ հարձակումները նպատակ ունեին ստվերել նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը։


 


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում ոչնչացրել են ԱՄՆ 85 կարևոր ռազմական օբյեկտ Սալման նավահանգստում`Բահրեյնի հինգերորդ նավատորմի տարածքում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում, ինչպես նաև խոցել են մեկ MQ-9 անօդաչու թռչող սարք»»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։


 


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը նույնպես հայտնել է իրանական օբյեկտների դեմ գիշերային հարվածների ընթացքում ավելի քան 80 թիրախի վրա հարձակումների մասին՝ նշելով, որ հարձակման է ենթարկվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 մոտորանավակ։


 


Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում երեք նավի վրա Իսլամական Հանրապետության հարձակումների: Դրանից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը հայտարարել էր Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարման և վաճառքի թույլտվություն տվող լիցենզիայի չեղարկման մասին:

Դիտումների քանակ7

Leave a comment