ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի գործով հիմնական մեղադրյալներից Վլադիմիր Թարջումանյանի խափանման միջոցի հարցը։
Դատարանը որոշեց անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված համակցված խափանման միջոցները՝ տնային կալանք՝ վարչական հսկողությամբ և գրավով։
Այս որոշումը դատավորը բացատրեց նրանով, որ դատարանը գտնվում է նախնական դատալսումների փուլում, և գործով հիմնական ապացույցները դեռ հետազոտված չեն։
Դատարանը բավարարեց Վլադիմիր Թարջումանյանի խնդրանքը՝ նրան թույլատրելով աշխատանքի գնալ, քանի որ դա իր միակ աշխատանքն է։ Բայց շփումների սահմանափակումները շարունակվում են․ նա չի կարող շփվել վարույթով անցնող անձանց հետ։
Ի դեպ, դատական նիստերի դահլիճ մտնելիս դատարանի միջանցքում իրար հանդիպեցին Սամվել Կարապետյանը և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են նրանք ողջագուրվում, մի պահ ջերմ զրուցում։
Մանրամասները՝ ձայնագրության մեջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: