Մահացել  է  Էդուարդ Եդիկիսելովը

Մահացել  է  Էդուարդ Եդիկիսելովը (տեսանյութ)

93 տարեկան  հասակում մահացել  է հեռուստատեսային ֆիլմերի և հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, երաժշտական կինոնկարների, վավերագրական և կարճամետրաժ խաղարկային ժապավենների հեղինակ  Էդուարդ Եդիկիսելովը։  «Ես հետաքրքիր կյանք եմ ապրել,-  մի առիթվ «Ա1+»-ին ասել  է Էդուարդ Եդիկիսելովը,- և շնորհակալ եմ ճակատագրին, որ պարգևել է նման ծնողներ, ընտանիք ու ընկերներ, սիրելի աշխատանք ու հետաքրքիր, անմոռանալի հանդիպումներ: Շնորհակալ եմ, որ ունեմ երկու սիրելի ու հարազատ քաղաք՝ Թբիլիսին ու Երևանը, որոնց բաժանել չեմ կարող»:

Ծնվել է Թբիլիսիում, ավարտել Մոսկվայի  Ֆինանսների ինստիտուտի հաշվիչ մեքենաների բաժինը, նաև՝ Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Գործուղվել է Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատ՝ որպես տնօրենի տեղակալ և հենց կոմբինատին կից հիմնադրել սիրողական հեռուստակենտրոն, կապել ճակատագիրը հեռուստատեսության հետ: Հետո տեղափոխվել է Վոլգոգրադ, Խարկով, ապա՝ Երևան:  Ավելի քան երկու տասնյակ երաժշտական, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, հեռուստատեսային հաղորդումների սցենարիստ և ռեժիսոր: «Թբիլիսեցիներ» միջազգային ակումբի և «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միության հիմնադիր նախագահ:

«Ա1+»  ցավակցում է Էդուարդ Եդիկիսելովի  հարազատներին, ընկերներին։

Ներկայացնում ենք  «Ա1+»-ի՝  նրա մասին  տարիներ առաջ պատրաստած ֆելմը։

Leave a comment