Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում «հուսադրող առաջընթաց» է գրանցվել։
«Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները ակտիվորեն համագործակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երկու կողմերի հետ՝ հակամարտությունը մեկընդմիշտ ավարտելու նպատակով»,- այս մասին X սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։
Նրա խոսքով՝ ավելի վաղ Ուիթքոֆն ու Քուշները «Աբու Դաբիում անցկացրել են եռակողմ բանակցությունների պատմական նշանակություն ունեցող երկրորդ փուլը», ապա ընդունվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
«Հուսադրող առաջընթաց՝ խաղաղության ճանապարհին»,- ընդգծել է Քելլին։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։ Դրա մանրամասները, նրա խոսքով, կհրապարակվեն առաջիկայում։