Aravot.am-ը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Վահան քահանա Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք զեղչվել է Վեհափառ Հայրապետի անունը, երբ Նիկոլ Փաշինյանն անցած կիրակի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի:
Տեր Վահանն ասաց, որ հրաժարվում է որևէ թեմայով մեկնաբանություն անել:
Նշենք, որ 25 տարի առաջ նա Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ էր ձեռնադրվել սարկավագ:
Տեր Վահանը տարիներ շարունակ ծառայություն է իրականացրել տարբեր թեմերում, 2009 թ. նա Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, իսկ 2021-ին՝ ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)