Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել խոշոր սողանք, որի հետևանքով առնվազն 16 մարդ մնացել է գրունտի տակ։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ի առավոտյան Գանսու նահանգի Լոնգնան քաղաքում։ Սողանքից հետո փրկարարական ծառայությունները, շտապօգնության խմբերը և իրավապահ մարմինների աշխատակիցները արագորեն մեկնել են դեպքի վայր։
Իշխանությունները կազմակերպել են բնակիչների տարհանումը վտանգավոր գոտուց և ժամանակավոր կացարան են տրամադրել նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։
Որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։