Լուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել Ուկրաինա


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է երկրի զինվորականներին, որ նրանց չեն ուղարկի «այդ սպանդանոց»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է ռազմական բուհերի շրջանավարտների և բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների մեծարման արարողության ժամանակ՝ հաղորդում է BelTA-ն։


«Բելառուսին պատերազմ պետք չէ: Մենք կողմ ենք հարցի խաղաղ լուծմանը, վատ է, որ դա տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն։


Նրա խոսքով՝ Բելառուսի ժողովուրդը խաղաղասեր է և չի ցանկանում կռվել, «սակայն նրանք նաև մտադիր չեն գլուխ խոնարհել թշնամու առջև»։


Լուկաշենկոն նշել է, որ միայն այն երկիրը կարող է լինել իսկապես ինքնիշխան, որն ունի ուժեղ, լավ զինված, ժողովրդին ու պետությանը նվիրված բանակ։

Leave a comment