«Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել. այս խիտ, լարված ռեժիմով աշխատանքը հենց դրանով էլ պայմանավորված է»,- ՍԴ նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
«Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, որի համար այս դատավարության միայն մեկ հատվածը փակ դռների հետևում է լինելու, միայն դատավարության մասնակիցներն ու դատավորներն են մասնակցելու»,- նշեց նա։