«Ազատություն». Այս տարի Վարդավառը միասին չի տոնի Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգը: «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանը Նատալյա Ռոտենբերգին մոտենալ անգամ չի կարող:
«Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալյա Սերգեևնային՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված: Անթույլատրելի է նրանց շփումը, ընդ որում՝ այդ որոշման կատարման համար տիկին Նատալյա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 և 7 ռեժիմով իրականացնում են իր պաշտպանությունը», – «Ազատության» հետ զրույցում ասաց Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:
Սոցցանցային հարթակներում պարբերաբար սեր, հավատարմություն ու հանրային գործերում էլ լիովին ներդաշնակություն ցուցադրող ամուսինները դատական պրոցեսում են: Հունիսի 8-ին Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել. խանդոտ ամուսինը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ:
«Հունիսի 8-ին ժամը 20-ի սահմաններում հենց տիկին Նատալյա Սերգեևնայի բնակության վայրից զանգը եղել է՝ կապված իր ամուսին Տիգրան Միշայի Արզաքանցյանի կողմից խանդի հողի վրա կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Նատալյա Սերգեևնայի նկատմամբ», – փոխանցեց փաստաբանը:
Սուսան Բադալյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: