Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Մուսկատում տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրան-Օման համատեղ կոմիտեի առաջին նիստը։
Հունիսի 23-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը և Օմանը ստեղծում են Հորմուզի նեղուցի վերաբերյալ երկխոսության համատեղ կոմիտե։
«Մուսկատ կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ համատեղ կոմիտեի առաջին նիստը: Նեղուցին վերաբերող արդիական հարցերի քննարկման ընթացքում մենք մտքեր ենք փոխանակել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի շրջանակներում նեղուցի ապագա կառավարման և ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների վերաբերյալ», – գրել է Ղարիբաբադին իր պաշտոնական սոցիալական ցանցի էջում։