Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք, հունիս 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հրդեհված մեքենայից դուրս է բերվել 3 մարմին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. այսպիսով, ողբերգական դեպքի հետևանքով կա 4 զոհ:
Հիշեցնենք՝ ժամը 04։37-ին տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը: