Երևանում բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Զորիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

 

Leave a comment