ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում


Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ կազմակերպելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է առցանց հարցում՝ տեղեկանալու, թե ինչ նախընտրություններ և առաջարկներ ունեն երիտասարդները, ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ն։


 


Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար:


 

Հարցմանը մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ՝ https://surl.li/mrtwaw։ 


 

Դիտումների քանակ4

Leave a comment