https://arm.sputniknews.ru/20261012/ukrainajum-qaghaqakan-hamakargn-avervats-e-zelenskin-vaghuc-arden-nakhagah-che-vvolvodin-107974426.html
Ուկրաինայում քաղաքական համակարգն ավերված է, Զելենսկին վաղուց արդեն նախագահ չէ. Վոլոդին
Ուկրաինայում քաղաքական համակարգն ավերված է, Զելենսկին վաղուց արդեն նախագահ չէ. Վոլոդին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիները վախեցած են, օրենքները չեն գործում։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T11:32+0400
2026-10-12T11:32+0400
2026-10-12T11:33+0400
ուկրաինա
վյաչեսլավ վոլոդին
ռուսաստան
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/06/42928454_0:162:1600:1062_1920x0_80_0_0_bec4f68f954ad3c385218f9a6cb41c88.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին ամեն պատրվակով խուսափում է ընտրություններից, Ուկրաինայի քաղաքական համակարգն ավերված է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն չի արել դա։ Ուստի, նրա խոսքով, Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։Նրա խոսքով՝ Զելենսկին վաղուց արդեն Ուկրաինայի նախագահ չէ, նրա լեգիտիմությունը կորսված է։ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով՝ հավաքական Արևմուտքին անկախ Ուկրաինա պետք չէ, այդ իսկ պատճառով ամեն բան անում է իր ազդեցությունը պահպանելու համար՝ արկեր և զենք մատակարարելով։Նա ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիները թնդանոթի միս են նրանց համար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/06/42928454_0:0:1420:1065_1920x0_80_0_0_d19e6520facc4771a752faa69ba5b317.jpg.webp
ուկրաինա, վյաչեսլավ վոլոդին, ռուսաստան, վլադիմիր զելենսկի
ուկրաինա, վյաչեսլավ վոլոդին, ռուսաստան, վլադիմիր զելենսկի
Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայի քաղաքացիները վախեցած են, օրենքները չեն գործում։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին ամեն պատրվակով խուսափում է ընտրություններից, Ուկրաինայի քաղաքական համակարգն ավերված է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն չի արել դա։ Ուստի, նրա խոսքով, Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։
«Ուկրաինայի քաղաքացիները վախեցած են։ Օրենքները չեն գործում։ Քաղաքական համակարգը ավերված է։ Նեոնացիստական ռեժիմը դեռ ավելի վաղ էր արգելել ցանկացած մրցակցություն։ Այլ տեսակետ ունեցող լրատվամիջոցները նույնպես վաղուց փակվել են», – գրել է Վոլոդինը Telegram-ում։
Նրա խոսքով՝ Զելենսկին վաղուց արդեն Ուկրաինայի նախագահ չէ, նրա լեգիտիմությունը կորսված է։
ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով՝ հավաքական Արևմուտքին անկախ Ուկրաինա պետք չէ, այդ իսկ պատճառով ամեն բան անում է իր ազդեցությունը պահպանելու համար՝ արկեր և զենք մատակարարելով։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիները թնդանոթի միս են նրանց համար։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։