Երկուշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել. այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրների։
Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ արձակումը գրանցվել է Երևանի ժամանակով 04:20-ի մոտ Փհենյանի շրջանից, հրթիռն անցել է ավելի քան 900 կմ հեռավորություն։
«Հարավկորեական զինվորականները ուժեղացրել են հսկողությունը՝ նախապատրաստվելով հնարավոր հետագա արձակումներին, և պահպանում են լիարժեք մարտական պատրաստականություն՝ միաժամանակ ակտիվորեն տեղեկատվություն փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ», – նշվում է հայտարարության մեջ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 04:20-ին և 04:40-ին Փհենյանն արձակել է երկու բալիստիկ հրթիռ։
Հյուսիսային Կորեայի նախորդ արձակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին, երբ Փհենյանը Վոնսանի շրջանից բալիստիկ հրթիռ էր արձակել։