Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն նշանակում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում․ Իրանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ միջանցքների վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրավական բնույթ են կրում, սակայն դրանք չեն ենթադրում նեղուցի անհապաղ բացում։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

«Օմանի հետ վերջերս կնքված երկկողմ համաձայնագիրը, որը վերաբերում է Հորմուզի նեղուցում մուտքի և ելքի երթուղիներին, կարևոր իրավական և տեխնիկական քայլ է, որը փոխարինել է նախորդ տարիներին գործող ընթացակարգերին», – նշել է Ղարիբաբադին՝ ըստ իրանական SNN հեռուստաալիքի հաղորդման։

Այնուամենայնիվ, փոխնախարարը հավելել է, որ Մուսկատի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի անհապաղ բացու»։

Ըստ Ղարիբաբադիի՝ Իրանը և Օմանը մտադիր են համաձայնագիրը գրանցել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ծովային միջազգային կազմակերպությունում, սակայն նեղուցի բացումն ամբողջությամբ կախված է նրանից, թե արդյոք Միացյալ Նահանգները կկատարի իր պարտավորությունները։

Leave a comment