Անորմալ շոգի պատճառով Եվրոպայի էներգահամակարգը հայտնվել է սահմանագծին

Եվրոպայում անորմալ շոգը ստեղծել է էներգահամակարգի վրա կրիտիկական ծանրաբեռնվածություն։ Տնային տնտեսություններն ու բիզնեսը զանգվածաբար միացրել են օդորակիչները, սակայն էլեկտրաէներգիայի առաջարկը, հակառակը, կրճատվում է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Մեծ Բրիտանիայում սկսել են խոսել հզորությունների հնարավոր դեֆիցիտի մասին։ Ֆրանսիայում միանգամից մի քանի ատոմային ռեակտորներ նվազեցրել են արտադրությունը։ Բարձր ճնշման գոտում կտրուկ նվազեցվել է արտադրությունը մայրցամաքի ողջ տարածքում գտնվող հողմակայաններում։ Խնդիրներին ավելացել են նաև ցանցային սարքավորումների խափանումները, որոնք չեն դիմանում ռեկորդային ջերմաստիճաններին։

Ընթացիկ ճգնաժամը հստակ ցույց է տալիս, թե ինչ մարտահրավերի առաջ են կանգնել եվրոպական կոմունալ ընկերությունները։ Նրանք ստիպված են միջոցներ ներդնել ոչ միայն ցածր ածխածնային էներգետիկայի անցման համար, այլև ցանցերը ծայրահեղ շոգին նախապատրաստելու ուղղությամբ։

Leave a comment