Դա ական է իրավական համակարգի անվտանգության տակ. սահմանադրագետը՝ ԿԸՀ որոշման մասին

https://arm.sputniknews.ru/20260626/da-akan-e-iravakan-hamakargi-anvtangutjan-tak-sahmanadragety-kyh-vorvoshman-masin-103797610.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103440842_285:0:2560:1706_1920x0_80_0_0_daa3f6793c76b2f378a81974abd3e916.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ, վահե գրիգորյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

սահմանադրություն, սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ, վահե գրիգորյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Փորձագետի խոսքով՝ Սահմանադրության հետ կապված խնդիրներ նկատվում են նաև իշխանությունների առաջարկած այն նախաձեռնության մեջ, որով նախատեսվում է թույլ չտալ ՀՀ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, եթե նրանք տարվա ընթացքում երկրում եղել են 6 ամսից պակաս:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելու և վերաքվեարկություն չնշանակելու մասին ՀՀ ԿԸՀ որոշումը իրավական «դանդաղ գործողության ական» է, քանի որ վտանգավոր նախադեպ է ստեղծում իշխանություններին անցանկալի ընդդիմադիր ուժերին մանդատներից զրկելու համար՝ չեղարկելով արդյունքներն այն բնակավայրերում, որտեղ կառավարող ուժի քաղաքական հակառակորդները ստացել են ձայների մեծամասնությունը։ Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ, «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանը։

«Հայաստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների ամփոփման օրը կտրականապես մերժեց օրինական ուժի մեջ մտած բոլոր դատական ակտերը, հիմնավորված, փաստարկված և փաստերով հաստատված դիմումները ու կայացրեց մի որոշում, որն իրավական առումով թերևս կարող է համարվել Հայաստանի իրավական համակարգի անվտանգության տակ դրված ամենամեծ ականներից մեկը, եթե ոչ ամենամեծը։ Պատկերացրեք, որ այսուհետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է իր հայեցողությամբ թույլ չտալ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածությունը Ազգային ժողովում, նույնիսկ եթե այդ կուսակցությունը հաղթել է այն տեղամասում, որտեղ արդյունքները չեղարկվել են»,-ասում է փորձագետը։

Ընդ որում, նրա տեսանկյունից, ակնհայտ է, որ այն տեղամասերում, որտեղ արդյունքները չեղարկվել են, խախտումների համար մեղավոր են եղել իշխանությունները. հիմնականում ամեն ինչ հանգում էր զինվորների ուշացած քվեարկության վերաբերյալ դժգոհություններին, իսկ դրա հետ ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ոչ էլ գործող իշխանությունների մյուս մրցակիցները չէին կարող որևէ կապ ունենալ, քանի որ զինվորականների գործողությունների կառավարումը պետության բացառիկ իրավասությունն է։

«Այն, որ զինվորները ժամը 20:00-ից հետո մտել են ընտրատեղամաս և մասնակցել քվեարկությանը, իշխանությունների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքն էր։ ԿԸՀ նախագահը հայտարարեց. «Հո չէինք կարող զինվորներին փողոց գցել: Չպիտի նրանց զրկենք ձայնի իրավունքից»: Թե որքանով է օրինական Ընտրական օրենսգրքի նման մեկնաբանությունը, հարցի մյուս կողմն է։ Բայց նույն ԿԸՀ ղեկավարը քվեարկեց արդյունքների չեղարկման օգտին, թեև, փաստորեն, տրամագծորեն հակառակ կարծիքին էր»,-նշում է մեր զրուցակիցը։

Մեկնաբանելով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների միավորումը՝ Գրիգորյանն այդ որոշումը միանշանակ իրավաչափ անվանեց, քանի որ բոլոր դիմումատուները մասնակցել են ընտրություններին և ներկայացրել են նույնանման պահանջներ։

«Քանի որ սա ընտրական վեճ է՝ կրկնվող պահանջներով, բոլոր հայցերի քննությունը մեկ վարույթի շրջանակներում բխում է արդարադատության շահերից։ Ընդ որում, նման պրակտիկա միշտ էլ եղել է. գրեթե բոլոր ժամանակներում ընտրական իրավունքի և ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը Սահմանադրական դատարանում քննվել են մեկ միասնական վարույթով»,-ասում է սահմանադրագետը։

Ինչ վերաբերում է դիմումների բովանդակությանը, ապա, թեև բոլորն էլ առնչվում են ընտրությունների արդյունքներին, բայց կարող են նրբություններում տարբերություններ լինեն։ Ամեն դեպքում, ինչպես նշում է փորձագետը, մանրամասները լայն հանրությանը հայտնի կդառնան միայն հունիսի 26-ին ՍԴ որոշման հրապարակումից հետո։ Այնուամենայնիվ, նա «Բարգավաճ Հայաստանի» հայցի որոշ մանրամասներ հայտնեց, որի պատրաստմանը ինքն անմիջական մասնակցություն է ունեցել։

Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքում է, որ արդյունքների չեղարկումը տեղամասային հանձնաժողովների իրավասությունն է հաշվարկի փուլում։ Միևնույն ժամանակ, Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ներկայացնող իրավաբանների կարծիքով, ԿԸՀ-ն լիազորություններ չուներ ընտրությունների համապետական արդյունքների ամփոփման ժամանակ ընտրողաբար չեղարկել քվեարկության արդյունքները։

Այնինչ, ընգծեց իրավաբանը, ԿԸՀ-ի գործողությունների պատճառով «Բարգավաճ Հայաստանը» կորցրեց մոտ 200 ձայն, ընդամենը 0,0107% չհերիքեց չորս տոկոսի շեմը հաղթահարելու համար։ Եվ խնդիրը, նրա խոսքով, 200 ձայնը չէ, այլ այն, որ փաստացի կորել են այդ քաղաքական ուժի օգտին քվեարկած բոլոր ընտրողների ձայները, այսինքն՝ խախտվել է իշխանության ձևավորմանը մասնակցելու գրեթե 60 հազար քաղաքացիների (այսինքն՝ քվեարկածների մոտ 4%-ի) իրավունքը։

Նա նաև առարկեց իշխանության ներկայացուցիչներին, որոնք հայտարարում էին, թե ընտրություններից կես տարի անց քվեարկությունը չեղարկելու ռիսկի մասին խոսելու ընդդիմության փորձերը «նորմալ չեն»։

«Օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը գրվում են՝ ելնելով առողջ բանականությունից, օրինականությունից և իրավունքի գերակայությունից, այլ ոչ թե ցանկությամբ՝ օրենքի կամայական մեկնաբանությանը և քաղաքական նախապատվություններին համապատասխան։ Կներեք, բայց նորմալ չէ, երբ որոշումներ են կայացվում առանց համապատասխան լիազորությունների։ Այսինքն՝ նորմալ չէ, երբ չեղարկում են քվեարկության արդյունքները առանձին ընտրատեղամասերում, իսկ հետո հայտարարում, թե «նորմալ չեն» համարում այն կարծիքը, որ իրենք կարող են նույնը կրկնել նաև 6 ամիս անց։ Մանավանդ որ, ըստ օրենքի, ԿԸՀ-ն կարող է վերանայել իր իսկ որոշումները վեց ամսվա ընթացքում, բացառությամբ ընտրությունների արդյունքների»,-ասաց Գրիգորյանը։

Ընտրություններին մասնակցելու համար «բնակության ժամկետի» մասին նախաձեռնությունը չի համապատասխանում Սահմանադրությանը, խնդիրների կբախվեն նաև ուսանողները

Փորձագետի խոսքով՝ Սահմանադրության հետ կապված խնդիրներ նկատվում են ոչ միայն այս ընտրությունների կազմակերպման հարցում, այլև իշխանությունների առաջարկած այն նախաձեռնության մեջ, որով նախատեսվում է ՀՀ քաղաքացիներին թույլ չտալ մասնակցել ընտրություններին, եթե նրանք տարվա ընթացքում 6 ամսից պակաս են գտնվել երկրում։ Նա նշում է, որ Սահմանադրության մեջ ընդամենը 2 պահանջ կա ընտրություններին մասնակցելու համար՝ 18 տարեկանը լրացած լինելը և Հայաստանի քաղաքացիություն ունենալը։

«Չի բացառվում, որ այս գաղափարը քաղաքական ենթատեքստ ունի, բայց ես կգնահատեմ բացառապես իրավական տեսանկյունից։ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, թե ով իրավունք ունի մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին։ Դրանք Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիներն են։ Ոչ թե Հայաստանում մշտապես բնակվողները կամ որոշակի ժամանակով Հայաստանում բնակվողները, և նույնիսկ պարտադիր չէ, որ ընդհանրապես գտնվեն Հայաստանում»,-ասում է Գրիգորյանը։

Շարունակելով թեման՝ նա բերեց արտերկիր ուսման մեկնող ուսանողների օրինակը։ Փաստորեն ուսանողը, որը 1 տարով մեկնել է արտերկիր սովորելու, ի վերջո կզրկվի ձայնի իրավունքից այն պատճառով, որ մեկնել է արտերկիր՝ բարձրագույն կրթություն ստանալու։ Մինչդեռ, փորձագետի խոսքով, տեղական Ակադեմիական քաղաքը դեռ կառուցված չէ, և հույս չկա, որ այն կավարտվի մոտ ապագայում։

«Չի կարելի այդպես, չի կարելի անընդհատ փորձել սահմանափակել մարդկանց իրավունքները։ Առանց այդ էլ այս ընտրություններին Ռուսաստանից 10500-10600-ով պակաս հայ է եկել, քան 2021 թվականի ընտրություններից առաջ։ Համեմատության համար, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունն իր ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր բացեց Հայաստանում, որպեսզի ապահովի իր քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը։ Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների առնվազն զգալի մասը բոլորովին չի պատրաստվում քվեարկել Ռուսաստանի գործող իշխանությունների օգտին։ Այդուհանդերձ, նրանց համար ապահովվեց այս կարևորագույն սահմանադրական երաշխիքը»,-ամփոփեց սահմանադրագետը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննի նույն նիստի շրջանակում։ Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։

Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Leave a comment