Դիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել է

Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։32-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Leave a comment