Չինաստանի անշարժ գույքի շուկայի խնդիրները պահպանվում են. ինչպե՞ս կարող է դա ազդել ՀՀ–ի վրա

https://arm.sputniknews.ru/20260822/chinastani-ansharzh-gujqi-shukaji-khndirnery-pahpanvum-en-inchpes-karvogh-e-da-azdel-hhi-vra-106017476.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/224/92/2249299_157:0:2888:2048_1920x0_80_0_0_16b34a3847ad8bec9a8f506799a85474.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, անշարժ գույք

չինաստան, անշարժ գույք

Բաժանորդագրվել

Խոշորագույն ընկերություններից մեկի սնանկացման հետ կապված ցնցումից 5 տարի անց էլ Չինաստանի շինարարական շուկան լիովին չի վերականգնվել։ Դա կարող է մի փոքր դանդաղեցնել պղնձի համաշխարհային գների աճը, բայց գները, այնուամենայնիվ, կշարունակեն աճել։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Չինաստանի անշարժ գույքի շուկայում խնդիրները շոկային իրադարձություններից 5 տարի անց պահպանվում են։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 2025 թվականի վերջի դրությամբ ՉԺՀ-ում դեռևս կան մի քանի միլիոն՝ նախապես վաճառված, բայց իրականում կիսակառույց բնակարաններ։

Չինական անշարժ գույքի շուկայում խնդիրներն առաջացան 2021 թվականին՝ երկրի խոշորագույն կառուցապատողներից մեկի՝ Evergrande-ի սնանկացումից հետո։ Դրանից հետո տների կառուցապատումը սկսեցին ավարտին հասցնել պետության աջակցությամբ, և 2025-ի վերջին այդ կերպ հաջողվեց գնորդներին փոխանցել նախապես վաճառված մոտ 7,5 մլն բնակարան, բայց դա, ինչպես նշում է «Barron’s» տնտեսական պարբերականը՝ հղում անելով Համաշխարհային բանկի գնահատականին, կառուցապատողների կողմից գնորդներին պարտք մնացած բոլոր բնակարանների կեսից էլ քիչ մասն է (15%-ից մինչև 40%):

Ինչպես նշում է «Nomura» Ճապոնական ներդրումային ընկերության Չինաստանի գծով առաջատար փորձագետ Լու Տինը, սա լրջորեն իջեցրել է ներդրողների վստահությունը չինական բնակարանային շուկայում, որը երկար տարիներ հիմնված էր շինարարների նկատմամբ գնորդների վստահության վրա:

Օրերս Evergrande-ի հիմնադիր Հու Կա Յանը չինական դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել ֆինանսական մեքենայությունների համար, սակայն փորձագետները նշում են, որ մի շարք ներդրողների և քաղաքացիների վստահությունը դժվար թե դրանով վերականգնվի։

Պետությունը կառուցապատողներին ընդհանուր առմամբ 7 տրիլիոն յուան կամ ավելի քան 1 տրիլիոն դոլար վարկեր է հատկացրել կիսակառույց շենքերն ավարտելու համար, բայց Չինաստանում շինարարության ընդհանուր ֆինանսավորումը մնում է 21%-ով ցածր նախորդ տարվա համեմատ:

Գնորդների վստահության իջեցումը հանգեցրել է պահանջարկի, ուրեմն նաև գների նվազմանը. 2021 թվականի հուլիսի ամենաբարձր ցուցանիշի համեմատ Չինաստանում բնակարանների գները նվազել են 23%-ով, իսկ վաճառքների թիվը՝ մոտ կրկնակի։ Չինացի սպառողներն ավելի զգուշավոր են դարձել ոչ միայն տներ գնելիս. նրանք սկսել են ավելի շատ տնտեսել «սև օրվա համար»։ Նրանց խնայողություններն աճել են մինչև ամսական եկամուտների 32,4%՝ այն դեպքում, երբ մինչև 2020 թվականի համավարակը այդ ցուցանիշը կազմում էր 29,6%:

Հասկանալով, որ շինարարական շուկայի վերականգնումը տնտեսությունը ընդհանուր առմամբ կվերադարձնի «ռելսերի վրա», Չինաստանի կառավարությունը նաև ընդլայնել է բնակարանային գնման հնարավորությունները. օրինակ, մասամբ թույլատրվում է ոչ ռեզիդենտներին գնել բնակարաններ Պեկինում, իսկ Շանհայում քաղաքացիների համար ներդրվել են սուբսիդիաներ, որոնցով հնարավոր է երկրորդային շուկայում վաճառել բնակարան և գնել նորը։

Շուկայում արդեն տեսանելի են վերականգնման առաջին նշանները. երկրորդային բնակարանների գները չորս խոշոր քաղաքներում (Պեկին, Շանհայ, Գուանչժոու, Շենժեն) հուլիսին աճել են, թեկուզև չնչին՝ 0,2%-ի չափով): Իսկ առաջնային շուկայում գները մնացել են անփոփոխ։

Հիշեցնենք, որ Չինաստանին բաժին է ընկնում պղնձի համաշխարհային գնումների շուրջ 50%-ը, իսկ շինարարության ոլորտը շարունակում է մնալ այդ խոշոր սպառողը: Հետևաբար, Չինաստանում շինարարության անկումը կարող է դանդաղեցնել պղնձի համաշխարհային գների աճը, բայց չի փոխի աճի ընդհանուր միտումը, որը զարգացել է վերջին տարիներին՝ էլեկտրական մեքենաների, վերականգնվող էներգիայի և արհեստական բանականության արդյունաբերության աճող պահանջարկով պայմանավորված:

Պղնձի խտանյութը (հանքաքարը առաջնային մշակումից հետո) Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներից է։ 2026 թվականի առաջին կիսամյակում դրա արտահանման ծավալը կազմել է մոտ 514 մլն դոլար (հանրապետության ընդհանուր արտահանումը կազմում է մոտ 3,4 մլրդ դոլար)։

Leave a comment