Առողջապահության ապահովագրության համար բյուջեում փոփոխություններ կարվեն
Առողջության համընդհանուր ապահովագրության վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման բնականոն գործընթացն ապահովելու համար 2026 թ պետական բյուջեի օրենքում վերաբաշխում եւ փոփոխություններ կարվեն։
ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեով հատկացված է 1,0 մլրդ ՀՀ դրամ, որը նախատեսված էր ընդամենը մեկ ամսվա համար եւ եւս 11,5 մլրդ ՀՀ դրամ նախատեսված էր որպես 2026 թվականի ժամանակահատվածում առաջնահերթությունները` շուրջ 160,615 ապահովագրավճարի սուբսիդիա ստացող վարձու աշխատողների համար:
«Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն, որ մինչ օրս այդ գումարները չեն հատկացվել, սույն նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում` 5,548,814.0 հազ. դրամի չափով»,-գրված է նախագծում:
Սուբսիդավորվող անձանց քանակը 2026 թվականի հունվար ամսին կազմում է 146113, փետրվարին` 145573, մարտին` 174555, ապրիլին 188216, մայիսին ՝199422, հունիսին՝237590։ Իսկ ֆինանսավորման չափը կազմում է 6,548,814.0 հազ. դրամ, հաշվի առնելով միջոցառման համար հատկացված 1,000,000.0 հազ. դրամը, անհրաժեշտ է 5,548,814.0 հազ. դրամ:
Յուրաքանչյուր ամիս Առողջության համընդհանուր ապահովագրության Հիմնադրամի կողմից ներկայացված հանձնարարագրի հիման վրա յուրաքանչյուր սուբսիդավորվող անձի համար Հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցում 6000-ական դրամ:
Նախագծի ընդունմամբ, ըստ հիմնավորման, ապահովվելու է առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսկան միջոցների հատկացման գործընթացի բնականոն ընթացքը։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության աշխատակիցների կողմից։