Այսօր Հայաստանում երկրորդ անգամ ենք նշում Հայրերի օրը, և ես հպարտ եմ, որ իմ ներդրումն ունեմ այս տոնի կայացման գործում. Մուրադյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը  շնորհավորել է հայրերի տոնի առթիվ և սոցցանցի իր էջում հրապարակել տեսանյութ՝

Այսօր Հայաստանում երկրորդ անգամ ենք նշում Հայրերի օրը, և ես հպարտ եմ, որ իմ ներդրումն ունեմ այս տոնի կայացման գործում։ 

Սա պարզապես տոն չէ, այլ կարևոր հիշեցում. «Հոր ներկայությունը երեխայի կյանքում անփոխարինելի է»։ Ջերմ ու էմեցիոնալ պահերը, անմնացորդ նվիրումը ձևավորում են երեխայի ապագան։

Ներգրավված հայր լինելն առաջին հերթին մեզ՝ տղամարդկանցս է պետք՝ մեր հոգեկան առողջության ու երջանկության համար։ Ոչ մի աշխատանքային հաջողություն չի փոխարինի ծնողական այս տիեզերական զգացողությանը։

Որպես երկու հրաշք բալիկների հայր՝ ամեն օր սովորում եմ ու փորձում հաղթահարել այս մեծ մարտահրավերը։

Սիրելի հայրչիկներ, որքան կարող եք շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ։ Լրացրեք ձեր տունը սիրով ու խաղաղությամբ։

Շնորհավոր Հայրերի օրը։

Leave a comment