ԿԸՀ-ն այս պահին քննում է «Ուժեղ Հայատան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցը։
«Քրեական վարույթի տեսակետից մենք խոսում ենք իրավական հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակի մասին։ Փաստն այն է, որ Ղազինյան Դավիթի հետ առնչություն չունեցող անձը խոսում է նրա մասին, ի՞նչ հիմնավորվածության մասին է խոսքը»,-ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայատան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։