Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Ասկերանի Աստղաշեն գյուղի` Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Այն կանգնեցվել էր 2012 թվականին։
Ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին, հայտնել է հայկական «Artsakh Monuments» ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամը։