Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ տիկնոջ և պետական պատվիրակության հետ միասին, պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Այցի ընթացքում Վուչիչը կհանդիպի իր վրացի գործընկեր Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Երկու առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու գործընկերությունը։
Սա սերբ առաջնորդի առաջին այցն է Վրաստան։ Անցյալ տարվա դեկտեմբերին Բելգրադ կատարած պաշտոնական այցի ժամանակ Միխեիլ Կավելաշվիլին իր սերբ գործընկերոջը հրավիրել էր Վրաստան։