Հայտնի է` որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ կունենան նոր ԱԺ-ում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած 3 ուժերը քանի մանդատ կունենան։

Նրա խոսքով` պատգամավորական մանդատները բաշխվում են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորապես եզդի, ռուս, քուրդ ազգերի ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ»։

ՀՀ Ազգայի ժողովի իններորդ գումարման մանդատները

Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։

Sputnik Արմենիա

Leave a comment