Վաշինգտոնի Սպիտակ տանը կայացել է UFC Freedom 250 խառը մենամարտերի մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի ու ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի հանդիպումն էր տիտղոսի համար։
Մենամարտն ավարտվել է չորրորդ ռաունդում՝ Ջասթին Գեյջիի հաղթանակով։ Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը վնասվածքների պատճառով չի կարողացել շարունակել մենամարտը։ Երրորդ ռաունդում Տոպուրիան ունեցել է տեսողական խնդիրներ։
29-ամյա Տոպուրիան կրել է կարիերայի առաջին պարտությունը, ունի նաև 17 հաղթանակ։ 37-ամյա Գեյջին խառը մենամարտերում տարել է 28 հաղթանակ ու կրել 5 պարտություն։
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, որը դասակարգման երկրորդ համարն է։
UFC Freedom 250 մրցաշարի ընթացքում ֆրանսիացի Սիրիլ Գանը ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում նոկաուտով հաղթել է բրազիլացի Ալեքս Պերեյրային։