Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են անհապաղ և վերջնական հրադադարի բոլոր ճակատներում

Քաղաքականություն

Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են անհապաղ և վերջնական հրադադարի բոլոր ճակատներում

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։

Վկայակոչելով Tehran Times-ը, հայտարարության մեջ նշվում է, որ պաշտոնական Թեհրանը «Ազգային անվտանգության գերագույն խորհրդի որոշման հիման վրա հունիսի 14-ի երեկոյան վերջնականացրել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի ավարտին վերաբերող բանակցությունների փոխըմբռնման հուշագրի տեքստը»։ 

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այս գիշերվանից բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմն ու ռազմական գործողությունները անմիջապես և վերջնականապես կդադարեցվեն։ Բացի այդ, Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը կվերացվի անմիջապես և ամբողջությամբ»,- ասվում է հայտարարութան մեջ։

Իրանական կողմը, հայտնելով, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը տեղի է ունենալու հունիսի 19-ին, տեղեկացրել է, որ «վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կհետաձգվեն մինչև այն պահը, երբ մյուս կողմը կատարի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները»։

Իրանը հայտարարության մեջ նաև բարձր է գնահատել Պակիստանի և Կատարի գործադրած ջանքերը։

Խաղաղության հաստատման շուրջ համաձայնության մասին հայտարարություն էր արել նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նշելով, որ հունիսի 19-ի ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Շվեյցարիայում։

Leave a comment