59 տարի առաջ այս օրը բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

59 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Այս մասին հայտնում է Ցեղասպանության թանգարանը։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան կայսրության ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

1967 թվականից ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետական նկարագրի անբաժան մասը՝ վերածվելով ուխտավայրի:

Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` ճարտարապետական այդ կոթողը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ նրա պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգու տոկունությունն ու կենսունակությունն են մարմնավորում:

Leave a comment