Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնեն Ժնև՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր ստորագրելու համար, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով անանուն իրանցի պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով՝ ամերիկյան կողմից ստորագրման արարողությանը, որը նախատեսված է հունիսի 19-ին, կմասնակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Լրատվամիջոցը նշում է, որ միջոցառումը, եթե տեղի ունենա, կդառնա Վաշինգթոնի և Թեհրանի միջև վերջին 47 տարիների ամենաբարձր մակարդակով հանդիպումը: Ավելի վաղ Վենսը Fox News-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ փաստաթղթի ստորագրման համար Ժնև կարող է մեկնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի պաշտոնատար անձինք ավելի վաղ հաստատել էին համաձայնության ձեռք բերումը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, նրա միջուկային ծրագիրը, երկրի վերակառուցումն ու տնտեսական զարգացումը, ինչպես նաև ապագա համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկման մեխանիզմը։