Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին


Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։


 


Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ Արամ Ղազարյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում փոխգործակցության զարգացման կարևորությունը։


 


Արամ Ղազարյանը ներկայացրել է Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ միտված քաղաքացիական պաշտպանության համակարգի արդիականացմանը, կարողությունների զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։


 


Կողմերը կարևորել են մասնագիտական շփումների ընդլայնումը, համատեղ ուսումնական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային առաջավոր փորձի ներդրումը՝ արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։


 


Դեսպան Կորնել Իոնեսկուն ներկայացրել է Ռումինիայի փորձը՝ քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման ոլորտներում։ Նա նշել է, որ ռումինական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմամբ։


 


Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը և իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ՝ ընդգծելով, որ հայ-ռումինական համագործակցության զարգացումը նպաստում է երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը։

Դիտումների քանակ6

Leave a comment