Մեր խնդիրն է չտրվել այս սադրանքին, ամեն կերպ քաջալերել ընդդիմադիր պատգամավորներին. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն աբդրադարձել է Փաշինյանի՝ «Խորհրդարանական ընդդիմությունը քվեարկելու է հանրաքվեի օգտին» հայտարարությանը։

«Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու այն ղազագրին, որը ստացել է «ալիևի սահմանադրություն» ժողովրդական անվանումը։

Ինչու՞ է նա այդպիսի վստահություն ցուցաբերում։ Փորձենք վերլուծել։

1) բոլորիս աչքի առաջ է Գեղամ Նազարյանի ու Առուշի օրինակը։ Եվ բոլորիցս առավել՝ այդ օրինակները հենց նրա՝ գերագույն դավաճանի աչքի առաջ են։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է «նախադեպային փաստարկման վրա»։

2) գերագույն դավաճանը լավ գիտի, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում առկա են փոքր փորձառություն ունեցող, պայքարի բովում դեռ չթրծված մարդիկ – արդյո՞ք դժվար է լինելու նրանց «կամքը կոտրելը»։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է իր ունեցած ռեպրեսիվ ապարատի վրա։

3) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է հանգստացնել ղազագրի պատվիրատուներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։

4) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում։

Ո՞րն է մե՛ր խնդիրը։ Իմ կարծիքով, մեր խնդիրն է չտրվել այս սադրանքին և ամեն կերպ քաջալերել ու գոտեպնդել ընդդիմադիր պատգամավորներին, նրանց վերաբերվել՝ որպես ծանր փորձության առջև հայտնված եղբայրների և քույրերի։ Թո՛ղ նրանք իմանան, որ եթե իրենց արատավորող նյութեր «պատահաբար» հայտնվեն սեղանին, ապա նրանց չենք դատապարտելու։ Մեզնից ո՞ր մեկն է սուրբ։ Նրանց մենք չենք դատապարտելու, որովհետև այդ «պատահական» նյութերը, ճիշտ կամ սխալ, դառնալու են նրանց հոգու ամրության ու Հայրենիքին նվիրվածության վկայականը»,-գրել է Մելիքյանը։

Leave a comment