ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Պարագվայի հետ ու վստահ հաղթանակի հասավ 4։1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը (տեսանյութ

ԱՄՆ-ի հավաքականը նախկինում երբեք 4 գոլ չէր խփել աշխարհի առաջնության խաղում։

D խմբի հանդիպումը կայացավ Լոս Անջելեսում, որտեղ անցկացվեց նաև մրցաշարի երեք բացման արարողություններից մեկը։ Ավելի վաղ ԱԱ-2026-ի բացման արարողություն կայացել էր նաև Մեքսիկայում ու Կանադայում։

D խմբի մյուս խաղում կհանդիեն Թուրքիայի ու Ավստրալիայի հավաքականները։

ԱԱ-2026, առաջին տուր
D խումբ

ԱՄՆ – Պարագվայ՝ 4։1

Դամիան Բոբադիլիա, 7 (ինքնագոլ), Ֆոլարին Բալոգուն, 31, 45+5, Ջիովանի Ռեյնա, 90+8 – Մաուրիսիո, 73

Leave a comment