https://arm.sputniknews.ru/20261009/aregnaz-manukjanin-dataran-chnerkajacnelu-pattsharvov-nisty-hetadzgvel-e-107921988.html
Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով նիստը հետաձգվել է
Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով նիստը հետաձգվել է
Sputnik Արմենիա
Նիստի ընթացքում փորձ է արվել ապահովել Մանուկյանի ներկայությունը, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխել չի հաջողվել։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T20:39+0400
2026-10-09T20:39+0400
2026-10-09T20:48+0400
արեգնազ մանուկյան
դատարան
պրոբացիայի ծառայություն
անդրանիկ թևանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/07/106561358_0:272:720:677_1920x0_80_0_0_5aa653137e9263195cb53b450a85fac2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։Նշենք, որ տնային կալանքում գտնվող անձանց դատարան պարտավոր են ներկայացնել Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։Ըստ հայտարարության` նիստի ընթացքում փորձ է արվել ապահովել Մանուկյանի ներկայությունը, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխել չի հաջողվել։Այսօրվա նիստում նախատեսվում էր շարունակել դատական քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլում։Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա կալանավորվեց։ Սեպտեմբերի 22-ից Մանուկյանի կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքով՝ հաղորդակցության սահմանափակմամբ։Մանուկյանն անցնում է նույն գործով, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ և կալանքի տակ է մայիսի 23–ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/07/106561358_0:192:720:732_1920x0_80_0_0_8e1a3081f04d27d552a8192f2bbf6fc9.jpg.webp
արեգնազ մանուկյան, դատարան, պրոբացիայի ծառայություն, անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան, դատարան, պրոբացիայի ծառայություն, անդրանիկ թևանյան
Նիստի ընթացքում փորձ է արվել ապահովել Մանուկյանի ներկայությունը, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխել չի հաջողվել։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
Նշենք, որ տնային կալանքում գտնվող անձանց դատարան պարտավոր են ներկայացնել Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։
Ըստ հայտարարության` նիստի ընթացքում փորձ է արվել ապահովել Մանուկյանի ներկայությունը, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխել չի հաջողվել։
Այսօրվա նիստում նախատեսվում էր շարունակել դատական քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլում։