Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են խաղաղության գործընթացը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն նաև անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը:

The post Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են խաղաղության գործընթացը appeared first on CIVILNET.

Leave a comment