Փետրվարի 5-ին, ժամը 00:40-ին ՆԳՆ Շենգավիթի բաժին տեղեկություններն են ստացվել, որ տներից մեկի բակում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տան բակում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան ինքնասպան է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: