https://arm.sputniknews.ru/20260609/trampy-hajtararel-e-vor-irann-ibr-ughghatir-e-khvocel-hvormuzum-103312635.html
Թրամփը հայտարարել է, որ Իրանն իբր ուղղաթիռ է խոցել Հորմուզում
Թրամփը հայտարարել է, որ Իրանն իբր ուղղաթիռ է խոցել Հորմուզում
Sputnik Արմենիա
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանի ջրատարածքում պարեկություն անող ուղղաթիռն ընկել է Օմանի ափերի մոտ: 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T21:09+0400
2026-06-09T21:09+0400
2026-06-09T21:11+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
ուղղաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e3a191ce933fd519132096174eca196.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «Apache AH-64» ուղղաթիռը, որն ավելի վաղ ընկել էր Օմանի ափերի մոտ, խոցվել է Իրանի կողմից, և Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել դրան:Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ տարածաշրջանային ջրերում պարեկություն անող ուղղաթիռն ընկել է Օմանի ափերի մոտ: Նշվում էր, որ երկու օդաչուներն էլ փրկվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն:Միաժամանակ ԱՄՆ նախագահն այսօր հնարավոր էր համարել, որ 2-3 օրից Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_238ca0357c47926962c18f55005f927c.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ուղղաթիռ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ուղղաթիռ
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանի ջրատարածքում պարեկություն անող ուղղաթիռն ընկել է Օմանի ափերի մոտ:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «Apache AH-64» ուղղաթիռը, որն ավելի վաղ ընկել էր Օմանի ափերի մոտ, խոցվել է Իրանի կողմից, և Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել դրան:
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ տարածաշրջանային ջրերում պարեկություն անող ուղղաթիռն ընկել է Օմանի ափերի մոտ: Նշվում էր, որ երկու օդաչուներն էլ փրկվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
«Մեր զինվորականները հենց նոր ինձ հայտնեցին, որ անցած գիշեր իրանցիները խոցել են մեր ժամանակակից «Apache» ուղղաթիռներից մեկը, որը պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցում։ Երկու օդաչուներն էլ ողջ են և անվնաս։ Այնուամենայնիվ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը», – գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում։
Միաժամանակ ԱՄՆ նախագահն այսօր հնարավոր էր համարել, որ 2-3 օրից Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։