Թրամփը հայտարարել է, որ Իրանն իբր ուղղաթիռ է խոցել Հորմուզում

https://arm.sputniknews.ru/20260609/trampy-hajtararel-e-vor-irann-ibr-ughghatir-e-khvocel-hvormuzum-103312635.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_238ca0357c47926962c18f55005f927c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ուղղաթիռ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ուղղաթիռ

Բաժանորդագրվել

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանի ջրատարածքում պարեկություն անող ուղղաթիռն ընկել է Օմանի ափերի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «Apache AH-64» ուղղաթիռը, որն ավելի վաղ ընկել էր Օմանի ափերի մոտ, խոցվել է Իրանի կողմից, և Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել դրան:

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ տարածաշրջանային ջրերում պարեկություն անող ուղղաթիռն ընկել է Օմանի ափերի մոտ: Նշվում էր, որ երկու օդաչուներն էլ փրկվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

«Մեր զինվորականները հենց նոր ինձ հայտնեցին, որ անցած գիշեր իրանցիները խոցել են մեր ժամանակակից «Apache» ուղղաթիռներից մեկը, որը պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցում։ Երկու օդաչուներն էլ ողջ են և անվնաս։ Այնուամենայնիվ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը», – գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում։

Միաժամանակ ԱՄՆ նախագահն այսօր հնարավոր էր համարել, որ 2-3 օրից Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։

Leave a comment