Թերևս սա է այս ընտրությունների միակ ձեռքբերումը. առնվազն այս պահին Սահմանադրության փոփոխության անհնարինությունը. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն այլևս չի կարող Սահմանադրության փոփոխությունների նախագիծ ընդունել և այն դնել հանրաքվեի. ՔՊ-ն այլևս չի կարող անգամ միակամ ձևավորել Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմինների կազմը…

…եթե, իհարկե, շատ «պատահաբար», ինչպես 2021թ, մի քանի «ընդդիմադիր» մանդատակիր չդառնան «անկախ»։

Ընդ որում, համամասնական ընտրակարգի պայմաններում անկախ պատգամավոր կոչվող երևույթն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանն ու դրա հիման վրա գործող ընտրական կարգին։

Թերևս սա է այս ընտրությունների միակ ձեռքբերումը. առնվազն այս պահին Սահմանադրության փոփոխության անհնարինությունը։

Թե չէ, եթե հույս ունեիք, որ հավաքագրված կամ օդից ընկած թեկնածուներով, օժիտ մնացած քաղտեխնոլոգներով ու դատարկ, մեծ-մեծ խոստումներով իշխանափոխություն էր լինելու, շատ իզուր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment