Իսրայելը առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին.

«Այս պահին կրակը դադարել է, քանի որ Թեհրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր հարվածներից հետո նրանք դադարեցրել են հարձակվել մեզ վրա»,- ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։

Միաժամանակ նա հնչեցրել է նույն նախազգուշացումը, որով ավելի վաղ հանդես էին եկել Թեհրանում.
«Եթե Իրանը սխալ թույլ տա և կրկին հարձակվի Իսրայելի վրա, ապա Իսրայելը կպատասխանի անզուսպ ուժով»։

Leave a comment