Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի «Հաղթանակի» զբոսայգում պարբերաբար անցկացվում է ծառատունկ, որի նպատակը զբոսայգու վերահիմնումն ու պահպանումն է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այսօր 1 հա տարածքում տնկվել է 150 ծառ և 200 թուփ։ Բարձրարժեք և հասուն ծառատեսակների կեսը մշտադալար է։
Տարածքում առաջին անգամ կիրառվել է անձրևացնող ոռոգման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս մինչև 70 մետր շառավղով ոռոգել տարածքը։