Ես հիմա պատկերացնում եմ զոհված տղերքի արժանապատիվ ծնողների հոգեվիճակը․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես հիմա պատկերացնում եմ զոհված տղերքի արժանապատիվ ծնողների հոգեվիճակը:

Դուք էս կյանքի ամենածանր հարվածին դիմացել եք: Ձեզնից շատերն ուղիղ իմաստով անցել են դժոխքի միջով՝ իրենց զավակներին փնտրելու ժամանակ:

Հիմա պարզապես խնդրում եմ սրան էլ դիմանաք : Խնդրում եմ, որ խնայեք ձեզ, ձեր ցավը տանեմ…

Խնդրում եմ, որ առողջ մնաք: Այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է ու այս ազգին վերադաստիարակելու համար դուք մեզ առողջ եք պետք: Խնայեք, պինդ պահեք Ձեզ: Թույլ մի տվեք, որ նախիրը հունից հանի ձեզ:

Ձեր որդիների սխրանքը հարյուր հազարավոր մարդիկ կան, դա միշտ հիշեք:

Leave a comment