ՀՀ–ն կշարունակի ԵՄ-ի հետ մերձեցումը, բայց կզարգացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ում. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260608/hhn-ksharunaki-em-i-het-merdzecumy-bajc-kzargacni-haraberutjunnery-eatm-um-pashinjan-103223065.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103222545_312:0:1272:720_1920x0_80_0_0_da89ae0765d0f915a749b1a398c11619.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, видео, տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, հայաստան

նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, видео, տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, հայաստան

Բաժանորդագրվել

Պաշտոնական Երևանը, վարչապետի խոսքով, կնպաստի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանը կշարունակի մերձեցումը ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ զարգացնելով հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում։

Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ավարտից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կշարունակենք մերձեցման կուրսը (ԵՄ-ի հետ, խմբ․), բայց կշարունակենք նաև մեր ընթացքն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Եվ մենք կզարգացնենք մեր հարաբերությունները ՌԴ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ։ Մենք նաև կնպաստենք միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ քիչ առաջ ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։

Հարցին` որքանով են Եվրոպայում պատրաստ ընդունել Հայաստանին, Փաշինյանը պատասխանեց, որ առայժմ Հայաստանն ինքը պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել և երկիրը հասցնել Եվրոպական միության ստանդարտների մակարդակին։

Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։

Leave a comment