Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է Վերսալի պալատում ընթրիք կազմակերպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի համար՝ փորձելով արժանանալ նրա բարեհաճությունը և պահպանել Վաշինգտոնի ներգրավվածությունը Եվրոպայի համար կարևոր հարցերում։
Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով անանուն ֆրանսիացի պաշտոնյաներին։
Աղբյուրների համաձայն՝ Ելիսեյան պալատը աշխատում է Մակրոնի և Թրամփի համար Լյուդովիկոս XIV-ի նստավայրում մասնավոր ընթրիք կազմակերպելու ուղղությամբ: Այն կհամընկնի G7 գագաթնաժողովի հետ:
Հրատարակությունը գրում է, որ գաղափարն այն է, որ օգտագործվի Թրամփի հակումը՝ շքեղ ոսկեզօծ ինտերիերների նկատմամբ։