Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ժոզե Մոուրինյոն Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), այս մասին հաղորդում է NTV-ն։
Քայլը բխում է մարզչի նկատմամբ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կիրառված կարգապահական պատժամիջոցներից, որոնք կիրառվել են Թուրքիայի Սուպերլիգայում հանդես գալու տարիներին:
Մոուրինյոն, ըստ տեղեկությունների, մտադիր է դատական կարգով բողոքարկել այս որոշումները: Թուրքիայում անցկացրած ժամանակ մարզիչը բազմիցս պատժվել է ֆեդերացիայի կողմից իր հայտարարությունների և վարքագծի համար:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Ֆեներբահչեի» մարզիչն էր: