Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու իր որոշումը փրկել է Իսրայելին հնարավոր ոչնչացումից։
«Եթե ես չլինեի, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա», – ասել է Թրամփը « New York Post»-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումն ինքն է կայացրել։ Թրամփը ժխտել է այն ենթադրությունները, որ Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։
«Ես եմ սկսել այն։ Եվ ես սկսել եմ այն, քանի որ մենք չենք կարող թույլ տալ նրանց (Իրանին) ունենալ միջուկային զենք», – ասել է Թրամփը։