«Ուժեղ Հայաստանի» մամլո խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն արձագանքել է Մասիսում քպականների կիրառած բռնության դեպքին։
Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է , որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։
Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: